Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի, այսօր 34 նոր դեպք է արձանագրվել. ԱՆ


Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 770-ի, այսօր 34 նոր դեպք է արձանագրվել. ԱՆ

  • 04-04-2020 11:09:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 34 նոր դեպք է արձանագրվել: 
 
Այսպիսով ընդհանուր վարակվածների թիվը հասել է 770-ի: 
 
Հիշեցնենք, որ մինչ օրս կորոնավիրուսից բուժվել է 43 անձ, 7-ը՝ մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 720 մարդ, իսկ բացասական թեստերի թիվը 3477 է: 
 
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:  
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն