Նոր մանրամասներ կորոնավիրուսով հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին
04-04-2020 15:51:06 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։
Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։