Երևան-Մոսկվա ինքնաթիռը ուղևորվեց դեպի Երևան. ՀԺ

06-04-2020 17:11:05   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Red Wings» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը ուղղություն վերցրեց դեպի Երևան: Չվերթով Երևան կժամանեն Մոսկվայում գտնվող 220 ՀՀ քաղաքացի, որոնք հիմնականում տարանցիկ ուղևորներ են և օրեր առաջ Մոսկվա են ժամանել Ռուսաստանի այլ քաղաքներից: Նրանք 14 օր կարանտինում կլինեն:
 


ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը այսօր ժամանելով «Դոմոդեդովո» օդանավակայան՝ շփվեց հավաքված քաղաքացիների հետ և
վստահեցրեց, որ նրանք ովքեր չեն կարողացել հայտնվել այս թռիչքում, կտեղավորվեն հյուրանոցներում, մինչև կլուծվի նրանց վերադարձի հարցը:
 
Դեսպանության աշխատակիցները սնունդ և անհրաժեշտ պարագաներ էին բերել օդանավակայանում հավաքված քաղաքացիների համար:
 
Ավելի վաղ տեղեկացվերլ էինք, որ Ռուսաստանի օդային սահմանը փակ է բոլոր տեսակի չվերթների համար, սակայն, ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը հաջողվել է Ռուսաստանի ավիացոն ոլորտը կարգավորող գերատեսչության կողմից ստանալ թույլվություն՝ դեպի Երևան հատուկ չվերթ իրականացնելու համար: Չվերթը Երևան կտեղափոխի նաև անհրաժեշտ բժշկական պարագաներ, որոնք դեսպանությանն են տրամադրել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:
 
Հաջորդ Երևան-Մոսկվա չվերթի հետ կապված բանակցությունները ընթացքի մեջ են և հնարավոր է, որ կրկին կազմակերպվեն չվերթներ դեպի Երևան:
 
Նաիրա Բաղդասարյան
 
Մոսկվա
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 288 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար