Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

07-04-2020 15:10:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում  է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:
 


Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
Ներկայացված հայդադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու մասին է: 
 
 Ալումյանը հայտնեց, որ հայցի հիմքում՝  քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են, մասնավորապես՝ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի
թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:
 
«Երեք հատված կա, որոնք պարոն Քոչարյանին են վերաբերում, որոնցով խախտվում են պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը»,- ասաց Ալումյանը:
 
Նշենք, որ այս անգամ ներկայացվել է նաև փոխհատուցման պահանջ՝ 2 մլն դրամի չափով:
 
«Նախկինում չենք պահանջել՝ մտածելով, որ ուղղակի նման հայց ներկայացնելը և հայցադիմումում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելը կստիպի, որ գոնե այդուհետ վարչապետը զուսպ լինի հայտարարություններում, բայց, քանի որ տեսնում ենք, որ վարչապետը չի հարգում անմեղության կանխավարկածը և իր մոտ արդեն սիստեմատիկ է դարձել նման բնույթի հայտարարություններ անելը, այս անգամ նաև գումարային պահանջ ենք ներկայացրել, որպես զսպող միջոց»,- ասաց Ալումյանը:
 
Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 3-ին ու մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին
 
 
Իզաբել Սահակյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 916 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար