«Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է կորոնավիրուսով

07-04-2020 17:38:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հրուշակեղենի արտադրող «Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով․ արտադրամասի աշխատակիցների հետ նա շփում չի ունեցել։
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
 
«Մենք լուր էինք ստացել,
որ «Դարոինկ» ձեռնարկությունում կան կորորանվիրուսով հիվանդ աշխատակիցներ։ Մեր տեսուչներն անմիջապես գնացել էին, տեղում պարզել, որ կորոնավիրուսով վարակվել է մենեջերը, ով արտադրության աշխատակիցների հետ շփում չի ունեցել»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ տվյալ գործարանում վարակի տարածման ռիսկը գրեթե զրոյական է։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար