Իջեւանի պոլիկլինիկայում բժիշկները «մուննաթ» են գալիս իրենց դիմող հիվանդների վրա. «Իրավունք»


Իջեւանի պոլիկլինիկայում բժիշկները «մուննաթ» են գալիս իրենց դիմող հիվանդների վրա. «Իրավունք»

  • 08-04-2020 11:16:34   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իրավունք» թերթը գրում է.
 
«Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես, որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլ` օրինակ Իջեւան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը եւ չդիմել բժշկի` մինչեւ դանակը չհասնի ոսկորին: Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել եւս հիմա, որեւէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջեւան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որեւէ կերպ Իջեւան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել:  
 
Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջեւանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play