Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 93-ամյա տղամարդն ունեցել է նաև շագանակագեղձի քաղցկեղ


Արտաշատի ԲԿ-ում կորոնավիրուսից մահացած 93-ամյա տղամարդն ունեցել է նաև շագանակագեղձի քաղցկեղ

  • 08-04-2020 11:46:08   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում այսօր կորոնավիրուսից ևս մեկ մահ է արձանագրվել: 
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, Արտաշատի բժշկական կենտրոնում մահացած 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ 
 
Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։
 
Հիշեցնենք, որ մինչև օրս կորոնավիրուսից գրանցվել է 8 մահվան դեպք: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն