1 օրում ախտահանվել է Արցախ մտնող 134 տրանսպորտային միջոց

08-04-2020 16:06:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
 


 Ապրիլի 5-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որից՝
 
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 60 տրանսպորտային միջոց:
 «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 50
տրանսպորտային միջոց:
 
 Ապրիլի 6-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 147 տրանսպորտային միջոց, որից՝
 
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց:
 «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց:
 «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց:
 
 Ապրիլի 7-ից ,ժամը 09:00-ից մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց, որից՝
 
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 104 տրանսպորտային միջոց:
 «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 10 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար