Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը

08-04-2020 16:18:35   | Հայաստան  |  Մշակույթ
 


Ապրիլի 9-ին՝ ժամը 19.00‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը։
 
Համերգը կայացել և տեսագրվել է 2019 թվականի մայիսին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի
հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։
Համերգը հեռարձակվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։ 
 
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները‚ ում համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նախապես առցանց դասընթաց են կազմակերպել՝ ներկայացնելով մանրամասներ Բեթհովենի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից։  
 
Աշակերտների համար նախատեսված դասընթացը կարելի է դիտել հետևյալ հղմամբ https://www.facebook.com/DasAeducation/videos/1353095061557356/?__xts__[0]=68.ARAPamlO5Szce3sia_Db0VGFFP9S2KnMEHhrWMbSQ60orLUn9B6zQwZPiMmvw6mSHDD-lSImBDGqkPppO0CkX6qPOloImupYRkuD6v_GqI-JaWA0fONoxNARB22FZKv6FsFKZ4aFW9Xq1xfLYHIYihkn8CM-IRB72t3urUiwhv5wK-RBpfICovHMew1CliG7iMPRHU0NAV-SiJeQ1REUTv0xkC6EfRWSFaCJk3hYwUt8hmquh-8Vxp4ndZGQjj8zeX1FimpPXqJngAbzMA4U59CYQfa0DuC4kq86_EHsTw6ZzNMIil_VVNcD9VQ6DS5J4jRdJkTi_ujFxhH3H_wYr1ZZoRv4hA54&__tn__=-R
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 405 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար