Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 966 է, առողջացել է ևս 24 քաղաքացի


Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 966 է, առողջացել է ևս 24 քաղաքացի

  • 11-04-2020 11:20:47   | Հայաստան  |  Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է։ 
 
Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։
 
86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
 
Հիշեցնենք, որ մինչ օրս կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր 173 անձ, փաստացի բուժում է ստանում 780 վարակված։ 
 
ՀՀ ողջ տարածքում մարտի 16-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ, նաև սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play