Հրդեհ Անդրանիկի փողոցում. կա զոհ


Հրդեհ Անդրանիկի փողոցում. կա զոհ

  • 11-04-2020 11:42:43   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակների մոտակայքում:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներից մեկի նկուղային հարկում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:23-ին:
 
Փրկարարները նկուղում հայտնաբերել են Արամ Ա.-ի (ծնված 1947 թ.) այրված դին և դուրս բերել: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 25 խմ) և աղբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play