Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

  • 13-04-2020 10:23:12   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 
Մասնավորապես`
 
Արմավիրի մարզի Էջմիածին-Ջրառատ ավտոճանապարհին՝ 8000 քմ,
 
Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա,
 
Շիրակի մարզի Ջաջուռ-Սարիար ավտոճանապարհին՝ 500 քմ:
 
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: 
 
 ՀՀ ԱՒՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play