Կառավարությունն արտակարգ դրությունը կերկարաձգի մինչև մայիսի 14-ը ժամը 17-ը


Կառավարությունն արտակարգ դրությունը կերկարաձգի մինչև մայիսի 14-ը ժամը 17-ը

  • 13-04-2020 12:02:56   | Հայաստան  |  Հասարակություն

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշում կընդունի, ըստ որի՝ արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի մեկ ամսով: Նախատեսվում է 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից երկարաձգել 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:
 
Կառավարությունն այս որոշումը հիմնավորում է նրանով, 2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 1009՞, ինչպես նաև այն, որ ՀՀ վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play