Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1067-ի, առողջացել է 265 մարդ


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1067-ի, առողջացել է 265 մարդ

  • 14-04-2020 11:21:51   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 28 դեպք, առողջացել է ևս 54 քաղաքացի: 
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:
 
Ներկայումս կորոնավիրուսի դեմ փաստացի բուժում է ստանում 786 անձ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը 265 է: 
 
Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։
 
Այսպիսով՝ կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 16 է: 
 
Հիշեցնենք, որ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մարտի 16-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ, նաև սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play