Ucom-ի տնօրեն շարունակում է մնալ Հայկ Եսայանը


Ucom-ի տնօրեն շարունակում է մնալ Հայկ Եսայանը

  • 15-04-2020 18:27:32   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Հարգելի գործընկեր,
Հայտնում ենք, որ «Ֆակտոր տեղեկատվական կենտրոնի» կողմից տարածված Ucom ընկերությունում նոր տնօրենի նշանակման մասին նյութը՝ վերնագրված «Հայտնի է «Յուքոմ» ընկերության նոր տնօրենի անունը. մանրամասներ. ԼՈւՍԱՆԿԱՐ (www.factor.am/240881.html)», չի համապատասխանում իրականությանը։ Նյութում նշված է, որ տեղեկությունը «Factor.am-ին փոխանցում են «Յուքոմ» ընկերության կառավարման խորհրդի հավաստի աղբյուրները»։ Հայտնում ենք, որ Ucom ընկերությունը «Կառավարման խորհուրդ» անունով կառավարման մարմին չունի, իսկ Հայկ Եսայանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ընկերության գլխավոր տնօրեն։ 
Նշենք, որ 856 աշխատակից այս պահի դրությամբ արդեն ազատման դիմումներ են ներկայացրել: Չնայած ներկայացված դիմումներին` Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի խնդրանքով ընկերության բոլոր ստորաբաժանումները շարունակում են պահպանել ընկերության կենսագործունեությունը:
Այս պահին Եսայան եղբայրների ներկայացված առաջարկի շուրջ ընթանում են բանակցություններ։
Կրկին խնդրում ենք չհավատալ տարաբնույթ հայտարարություններին և Ucom-ի անունից տարածել միայն պաշտոնական էլ.-փոստից ստացված հայտարարությունները: Հորդորում ենք Ucom ընկերությունը վերաբերվող որևէ տեղեկատվություն ճշտել կազմակերպության հանրային կապերի պատասխանատուից:
 
  
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play