Արցախում թեստավորված 28 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


Արցախում թեստավորված 28 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

  • 18-04-2020 17:48:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 18-ին, 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
 
Այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play