Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. զգացվել է Ալավերդիում ու Շնողում. ԱԻՆ


Երկրաշարժ Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում. զգացվել է Ալավերդիում ու Շնողում. ԱԻՆ

  • 21-04-2020 12:07:37   | Ռուսաստան  |  Հասարակություն

Ապրիլի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:08-ին (Գրինվիչի ժամանակով 06:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ցանցը գրանցել է 4.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Թելավի քաղաքից 32 կմ դեպի հարավ-արևելք:
 
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.830 և արևելյան երկայնության 45.810:
 
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Շնող գյուղում՝ 3 բալ և Ալավերդի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play