Արցախում երեկ թեստավորված 32 քաղաքացիներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


Արցախում երեկ թեստավորված 32 քաղաքացիներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

  • 21-04-2020 17:00:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
 
Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Նախարարությունը հիշեցնում է, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play