Հանրապետության երեք մարզերում ձյուն է տեղում. ԱԻՆ


Հանրապետության երեք մարզերում ձյուն է տեղում. ԱԻՆ

  • 23-04-2020 12:00:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
 
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի (բուք) և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
 
 Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն