«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրով<br /> նախատեսվում է Երեւանի շուրջ կառուցել օղակաձեւ ավտոճանապարհ<br />


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրով
նախատեսվում է Երեւանի շուրջ կառուցել օղակաձեւ ավտոճանապարհ

  • 11-05-2009 18:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Անհրաժեշտ է վերջ տալ Երեւանի թամանյանական ոգով կառուցված բնակելի, մշակութային, կրթական, հասարակական եւ այլ բնույթի շենքերի կամայական, մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը խեղաթյուրող, անճաշակ փոփոխություններին ու ինքնակամ կառուցապատմանը»,- ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի «քաղաքաշինություն» բաժնում: ԲՀԿ-ն գտնում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք մայրաքաղաքային իշխանությունը պետք է ջանք չխնայի շինարարական ցանկացած նախագիծ միմիայն Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան իրականացնելու հարցում: ԲՀԿ-ն խոստանում է մոտ ապագայում իրականացնել 4-րդ աստիճանի վթարային շենքերի քանդման հետեւանքով բնակտարածությունից զրկված բնակիչների համար բնակելի շենքերի շինարարություն եւ վերակառուցում, նաեւ իրականացնել 3-րդ աստիճանի վթարայնության բազմաբնակարան շենքերի վերականգնման-ամրացման աշխատանքներ: Բացի այդ, կուսակցությունը նախատեսում է Երեւանի շուրջ կառուցել օղակաձեւ ժամանակակից բարեկարգ ավտոճանապարհ` այն նկատառումով, որ հանրապետության հյուսիսային տարածաշրջաններից դեպի հարավ գնացող եւ հատկապես բեռնատար ավտոմեքենաները շրջանցեն մայրաքաղաքը:
Նոյյան տապան  -   Քաղաքական