Հայտնի են Վարդենիսի հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 բուժաշխատողների թեստերի պատասխանները. մարզպետ


Հայտնի են Վարդենիսի հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 բուժաշխատողների թեստերի պատասխանները. մարզպետ

  • 05-05-2020 15:48:20   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։
 
Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։
 
Բուժ հաստատությունները վաղվանից վերսկսելու են իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։
 
Առողջ եղե՛ք։
 
Գեղարքունիքի մարզպետ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play