Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները


Եղանակային պայմանների բարելավման պես Տրանշ-3-ում կվերսկսվեն փոսային նորոգման աշխատանքները

  • 06-05-2020 15:44:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
     Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինաշխատանքներ իրականացնող կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերությունը շարունակում է նշված ճանապարհահատվածում բացակայող ճանապարհային նշանների վերատեղադրման աշխատանքները։
 
 Թալին-Լանջիկ հատվածում վերջին օրերին վերատեղադրվել են մոտ 50 ճանապարհային նշան և անվտանգության այլ տարրեր։ Շարունակվում են նաև ճանապարհն աղբից մաքրելու աշխատանքները։
 
 Նշենք նաև‚ որ առաջիկա օրերին՝ եղանակային պայմանների բարելավման պես ընկերությունը Տրանշ-3-ում կվերսկսի փոսային նորոգման աշխատանքները։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն