Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, ապաքինվել է ևս 50 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, ապաքինվել է ևս 50 մարդ

  • 07-05-2020 11:23:12   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, ապաքինվել է ևս 50 մարդ:
 
Արձանագրվել է մահվան 2 դեպք. Պացիենտները եղել են 78 (տղամարդ) և 66 (տղամարդ) տարեկան, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։
 
Այսպիսով՝ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2884-ի, առողջացածներինը՝ 1185, մահացածներինը՝ 42-ի։ 
 
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 մարդ։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն