Գետը վարարել է և ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները


Գետը վարարել է և ջուրը լցվում է Ռանչպար գյուղի տները

  • 09-05-2020 09:33:00   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի 8-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
 
Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով վնասվել են Ռանչպար գյուղի բնակիչների հողատարածքները:
 
Ջրի մակարդակը իջեցնելու նպատակով՝ անհրաժեշտ է վերամբարձ կռունկի միջոցով բացել ջրի կարգավորիչ չգործող երկրորդ փականը:
 
Աշխատանքները դադարեցվել են․ կարգավորիչ փականը չի հաջողվել բացել։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play