Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 184-ով՝ հասնելով ընդհանուր 4044-ի


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 184-ով՝ հասնելով ընդհանուր 4044-ի

  • 15-05-2020 11:09:23   | Հայաստան  |  Հասարակություն

Մայիսի15-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 184 նոր դեպք, ապաքինվել է ևս 94 մարդ:
 
Արձանագրվել է մահվան 3 դեպք: Պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։
 
Այսպիսով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4044-ի, առողջացածներինը՝ 1666-ի, մահացածներինը՝ 52-ի։ 
 
Փաստացի բուժում է ստանում 2304 մարդ։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն