Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան ժամանել Սադախլոյի անցակետով


Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան ժամանել Սադախլոյի անցակետով

  • 18-05-2020 13:28:30   | Վրաստան  |  Հասարակություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
 
«Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
 
Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play