Պարտադիր է պարզել, թե ով է կանգնած նման մտքի, բառերի, վերաբերմունքի հետևում


Պարտադիր է պարզել, թե ով է կանգնած նման մտքի, բառերի, վերաբերմունքի հետևում

  • 20-05-2020 14:01:37   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Վստահ չեմ , թե օգտատիրոջ անունն իրական է, բայց պարտադիր է պարզել, թե ո՞վ է կանգնած նման մտքի, բառերի, վերաբերմունքի հետևում:
Այս մոտեցումը անարգանք է ոչ միայն կնոջ, մոր, երեխայի, ընտանեկան արժեքների հանդեպ, այլ յուրաքանչյուրիս:
Եթե երեխայի ծնունդը ձեր համար վատ լուր է, ապա դուք չունեք արժեքներ : Դուք կարող եք չսիրել ցանկացածին, դուք կարող եք չընդունել յուրաքանչյուրի գործունեությունը, կարող եք քննադատել, բայց չարանալ երեխայի նկատմամբ, այն էլ րոպեներ առաջ ծնված, դա բարբարոսություն է: Սիրելի 191 ընկերներ, ձեզ հատուկ խնդրանք. հեռացրե՛ք այս մարդուն ձեր ընկերներից, քանի որ երբեք չեմ ուզենա ձեր աչքը երկրորդ անգամ տեսնի նման միտք, նման վերաբերմունք, նման չարություն:
Մեկը ծաղրում է կնոջը, մյուսը՝ ատում, մեկը՝ սպառնում, մյուսը՝ ծեծում, իսկ որքա՜ն սիրող, հարգող, ընդունող և գնահատողներ կան, որոնք նման սրիկաների պատճառով ընդհանրանում և թիրախավորվում են:  Սա կոշտ բռնություն է հասարակության նկատմամբ և հուսով եմ անհետեւանք չի մնա:
Իսկ Տաթևիկին ցանկանում եմ երջանիկ մայրություն , բալիկին՝ անհոգ մանկություն : Տաթևիկ ջան , հուսով եմ յոթ որդով սեղան կնստես, որ էս տեսակներին սովորեցնես, թե ինչ ասել է ընտանիք, հայ ընտանիք, լավ մայր և երջանիկ երեխաներ»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play