Հայաստանի կառավարությունն իրականացնում է խոզի վարակի<br /> ներթափանցումը կանխարգելելուն ուղղված լուրջ քայլեր<br />


 

Հայաստանի կառավարությունն իրականացնում է խոզի վարակի
ներթափանցումը կանխարգելելուն ուղղված լուրջ քայլեր

  • 30-04-2009 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Խոզի գրիպի վարակը շատ արագ տարածվում է, այդ թվում անցնում մարդուց մարդուն, ուստի մենք պատրաստ ենք նախօրոք միջոցառումներ իրականացնել Հայաստանում` ռիսկայնությունը նվազեցնելու համար»,- Հայաստանի կառավարության ապրիլի 30-ի նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ պետք է իրականացվի հանրապետություն վարակի ներթափանցումը կանխարգելելուն ուղղված լուրջ քայլեր: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ ներկայումս ամեն ինչ արվում է վարակի ներթափանցումը կանխարգելելու համար: Մասնավորապես, «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայաններում հայտարարված է կարանտին, ստուգվում են բոլոր ժամանողները: Նախարարը նշեց նաեւ, որ նախարարությունը ունի պահեստավորված անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքերով, Հայաստան ներկրվող բոլոր բեռներն ախտահանվում են, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի սահմանային հսկիչ կետերում հայտարարված կարանտինն ունենա մեծ արդյունավետություն: Ըստ նրա, ապրիլի 26-ից սահմանափակվել է խոզի մսի ներկրումը Հայաստան, հատկապես այն երկրներից, որտեղ արդեն արձանագրվել են վարակի դեպքեր: Ա.Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ խոզի մսից վարակը կարող է անցնել նաեւ թռչնի մսին, ուստի առաջարկվում է սահմանափակել նաեւ թռչնամսի ներկրումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն