Կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը


Կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը

  • 27-05-2020 18:27:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը: Նա տեղում ծանոթացել է կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին ու արտապատվիրման եղանակով անձնակազմի սննդի կազմակերպման նոր տարբերակի ներդրման գործընթացին:
 
Նախքան իրականացված աշխատանքներին ծանոթանալը պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողների հետ հանդիպմանը շնորհավորել է Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ այսուհետ ևս զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ է կրելու:
 
Այնուհետև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զինծառայողների սոցիալ կենցաղային պայմաններին, սննդի ապահովման գործընթացին և հետագա աշխատանքներն առավել նպատակային կազմակերպելու համար համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվել:
 
 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն