ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Վարդաշեն». «Փաստինֆո»


ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Վարդաշեն». «Փաստինֆո»

  • 28-05-2020 14:34:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։
 
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։
 
Մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։ Նշենք, որ գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք։
 
Մեզ հաջողվեց պարզել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը