Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով համազեկուցող

29-05-2020 14:45:53   | Հայաստան  |  Հասարակություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
 


«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից
նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։
 
Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։
 
Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»,- նշված է գրառման մեջ։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար