Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել


Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել

  • 01-06-2020 15:42:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գյումրիում՝ տան բակում մի խումբ թափառող շների հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա։
 
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
 
 
«Նա գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,- նշել է Դերձյանը:
 
Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
 
Երևանում երեխան երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված էր երեխայի պարանոցը:
 
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը