ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի գույքն ուսումնասիրելիս հասել է մինչև 2013 թվականը․ պաշտպան

01-06-2020 18:03:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
factor.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։
 


Այսօրվա նիստու
մ ևս կողմերն ուսումնասիրում են գործում առկա գրավոր ապացույցները։ Ապացույցների հետազոտման ժամանակ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը հայտարարեց․ «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱԱԾ-ն պարոն Սանասարյանի գույքերով այնքան է հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի առք ու վաճառքի մասին տվյալներն է բերել դրել գործի մեջ»։ Դատարանն էլ արձագանքեց՝ օրենքով արգելվո՞ւմ է, պաշտպանը թե՝․ «Սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է պարոն Սանասարյանի գործը․․․»։ Նրան դատավորն ընդհատեց ասելով, որ իր վարույթում եղած գործերը սովորականին չնմանվող են և ԱԱԾ-ն էլ, ինչքան ուզում, այդքան ինֆորմացիա է հանում և դնում գործի մեջ՝ սա առաջին գործը չէ։ Դատախազը պնդեց, որ  ոչ կառուցողական հայտարարություններ են արվում։ Նշենք, որ Սանասարյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը, ներկա չէ նիստին, պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար