Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին
02-06-2020 10:34:01 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ հունիսմեկյան միջոցառումներից մեկից՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում։
Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»: