Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր
02-06-2020 10:45:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը COVID-19-ի մասին: Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն COVID 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Եվ այսպես, այս պահից սկսած՝ մինչև հունիսի 3-ը՝ ժամը 18։00-ն, կարող եք ներկայացնել COVID 19-ի վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը:
Եվ, ի վերջո, երբ միֆերը տարածվում են, հրատապ անհրաժեշտ է դրանք ցրել ու վերջնականապես կոտրել: Այս կարևոր առաքելությունը կստանձնեն լավագույնները՝ ԵՊԲՀ մասնագետները։
Կհանդիպենք հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, ուղիղ եթերում։
Լրատվամիջոցներին առաջարկում ենք հարցերն ուղարկել shushand5@gmail.com, CareerCenter@ysmu.org էլեկտրոնային հասցեին, մեկնաբանությունների բաժնում ևս կարող եք ներկայացնել ձեր հարցերը։
Օգնեք մեզ՝ կոտրելու միֆերը․․․ միֆեր, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ և վտանգել բոլորիս առողջությունը: