Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվում են
02-06-2020 17:34:07 | Հայաստան | Հասարակություն
Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։
Ոստիկանւթյունը հայտնում է, որ տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։
Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։
Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։