Նարեկ Հախնազարյանն առցանց հարթակում աշխարհի երեխաներին նվիրել է Չայկովսկու երկերից մեկը


Նարեկ Հախնազարյանն առցանց հարթակում աշխարհի երեխաներին նվիրել է Չայկովսկու երկերից մեկը

  • 03-06-2020 11:18:42   | Հայաստան  |  Մշակույթ

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մի փոքր ուշացումով՝ հունիսի 2-ին, շնորհավորել է աշխարի բոլոր մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային տոնի կապակցությամբ և նրանց է նվիրել ականավոր կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ստեղծագործություններից մեկը:
 
Հախնազարյանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
 
«Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ավստրալիայի, մի խոսքով՝ ամբողջ աշխարհի երեխաներ, շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ: Ես ցանկանում էի այս տեսանյութը երեկ հրապարակել, բայց տեխնիկական պատճառներով չստացվեց: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Ցանկանում եմ, որ լինեք առողջ, իմաստուն և ապրեք խաղաղ երկնքի տակ: Համոզված եմ, որ նման դեպքում կարող եք ինքնուրույն հասնել ձեր բոլոր նպատակներին»,- նշում է Հախնազարյանն ու հիշեցնում, որ այս տարի Չայկովսկու հոբելյանն է, ուստի կատարելու է հենց նրա ստեղծագործություններից մեկը:
 
Հախնազարյանն ընդգծում է, որ նվագելու է երեք երաժշտի հետ, որոնց բոլորը լավ են ճանաչում: Տեսանյութը դիտելիս պարզվում է՝ երեքն էլ ինքն է՝ Նարեկ Հախնազարյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play