Գյումրիում թափառող շների հարձակմանը ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում


Գյումրիում թափառող շների հարձակմանը ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

  • 03-06-2020 12:44:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գյումրիում թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։
 
«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է Դերձյանը։
 
Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել են դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play