Իտալիայում ՀՀ դեսպանությունը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը


Իտալիայում ՀՀ դեսպանությունը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը

  • 03-06-2020 17:20:48   | Իտալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝  հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։
 
 
«Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06 3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել consolare@ambarmenia.it հասցեին:
 
Հաշվի առնելով COVID-19-ի տարածման շարունակական վտանգը՝ դեսպանություն մուտք գործող անձիք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ»,- ասված է դեսպանության գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը