Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը

03-06-2020 17:58:25   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Հայ և իտալացի երաժիշտները, հաղթահարելով սահմանափակումներն ու կիլոմետրերի հեռավորությունը, համախմբվելով հայ-իտալական
բարեկամության գաղափարի շուրջ, հղում են իրենց երաժշտական ուղերձը։
 
Այդ ուղերձը խորհրդանշական է՝ իտալական հայտնի «Կյանքը հիասքանչ է» կինոֆիլմի երաժշտությունը։ Այն ներկայացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, իտալացի հայտնի մենակատարներ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Գլորիա Կամպաները, Աննա Տիֆուն, Ռոբերտո Կոմինատին, Կոստանցա Պրինչիպեն։ Իսկ հայ-իտալական կատարումը ղեկավարում են դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։
 

Տեսաուղերձը՝ հետևյալ հղմամբ https://bit.ly/2yXASFB

 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար