Արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ վարչապետ


Արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ վարչապետ

  • 04-06-2020 09:46:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։
 
«Վատ լուր ունեմ, և այդ վատ լուրն այն է, որ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Երեկ արձանագրվել է 697 դեպք։ Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում հոսպիտալացնել»։
 
Փաշինյանի խոսքով՝ «մեր առողջապահական համակարգը ճկռում ա», բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակիր։ Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ վարակված են։
 
Գրանցվել է մահվան 6 դեպք, ևս 9-ը՝ այլ պատճառներով։
 
Վարչապետը նշել է, որ հոդացավերից բացի, ուրիշ ախտանշան չունի։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play