Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ. ՀԺ

04-06-2020 15:18:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
COVID-19-ի պատճառով ստեղծված իրավիճակում այսօր պետական կազմակերպություններն ու տարբեր գերատեսչություններ կիրառում են որոշակի քայլեր՝ իրենց աշխատողներին համավարակից պաշտպանելու համար։
 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ ԿԳՄՍՆ-ում, կառուցվածքային ստորաբաժանումներում եւ ենթակայությամբ գործող կազմակերպություններում աշխատանքներն իրականացվում են պարետատան ցուցումներին համապատասխան։
 
Այն հարցին, թե այս կառույցներում հատկապես ի՞նչ է իրականացվում՝ չվարակվելու համար, նշվել էր միայն ԿԳՄՍՆ-ի մասին։ Ըստ այդմ՝ համավարակի կանխարգելման նպատակով՝ աշխատակիցների մուտքը նախարարություն թույլատրվում է ջերմաչափումից հետո, դիմակի, ձեռնոցի առկայության եւ ձեռքերը մուտքի
մոտ տեղադրված ալկոգելով ախտահանելու դեպքում։
 
Նշենք, որ Պարետի որոշման համաձայն՝ գրասենյակային պայմաններում պետք է բացառել մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, աշխատասեղանների միջեւ ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Անհրաժեշտ է օրական երկու անգամ կատարել աշխատողների ջերմաչափում, 2 ժամը մեկ ապահովել տարածքի բնական օդափոխությունը։
 
Ըստ նույն որոշման՝ օրական 2 անգամ անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, եւ այլն։
 
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համավարակի կանխարգելման նպատակով գնել են կանխարգելիչ միջոցառումների մասին 2 ցուցապաստառ, 2 ջերմաչափ, 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 70 լիտր ախտահանող նյութ եւ մուտքերին ամրացնելու համար ալկոգելի 2 տարա։
 
Այն հարցին արդյո՞ք նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են աշխատակիցներին ապահովել դիմակով, ախտահանող նյութերով, պատասխանեցկն, որ կանխարգելիչ միջոցները տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից՝ գրավոր զեկուցագրերի համաձայն (հերթապահների թվին համապատասխան)։
 
ՀԺ-ին սակայն, չհաջողվեց պարզել, թե օրական քանի դիմակ կամ ձեռնոց պետք է ստանան աշխատակիցները։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 227 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար