Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված ճանապարհահատվածը փակ է

05-06-2020 14:48:44   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն
  Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) կմ64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը:
 


Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում),
հեղեղատար կոյուղու կառուցման, կամուրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:
 
Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված ճանապարհահատվածը փակ է: Վարորդները տվյալ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ Նովա փողոց- Մ-10 ավտոճանապարհով:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար