Սարկոզին խոստացել է ավելի հզորացնել իր ուժերը Լիբիայի նմատմամբ <br />


Սարկոզին խոստացել է ավելի հզորացնել իր ուժերը Լիբիայի նմատմամբ

  • 21-04-2011 11:04:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ շուտով ՆԱՏՈ-ն կհզորացնի իր օդային ռմբակոծությունները Լիբիայի եւ Մուամար Կադաֆիի զորքերի հանդեպ` օգնելով Միսուրատա քաղաքը պաշտպանող ապստամբներին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սարկոզին նման խոստում է տվել Փարիզում Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլի հետ հանդիպման ժամանակ: Միսուրատիում չորեքշաբթի օրը առնվազն 10 մարդ է զոհվել: Նրանց թվում է ուկրաինացի մի բժիշկ, երկու արտասահմանցի լրագրողներ` ամերիկացի Կրիս Խոնդրոսը եւ անգլիացի Թիմ Խետերինգստոնը: Վերջինս Աֆղանստանի զինվորների մասին նկարահանված ֆիլմի ռեժիսորներից էր: Այդ ֆիլմը առաջադրվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը, որպես լավագույն վավերագրական ֆիլմ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play