2 մանկապարտեզի գործունեություն ժամանակավորապես կասեցվել է


2 մանկապարտեզի գործունեություն ժամանակավորապես կասեցվել է

  • 10-06-2020 17:50:49   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ պարետի 124-Ա որոշման համաձայն 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
 
«Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում  հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկայլ կանոններիպահպանմանմի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, իսկ մյուսումխմբասենյակներից մի մասն է ապահովված եղել տաք ջրով,աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքիլվացմանկանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:
 
ՀՀ կրթության տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Այսօր  շրջայց է կատարվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
 
Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տրամադրում են խորհրդատվություն և տալիս համապատասխան ցուցումներ:
 
Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play