Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, մեկուսացված է 1029 քաղաքացի, 176-ը՝ դրական ախտորոշմամբ


Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, մեկուսացված է 1029 քաղաքացի, 176-ը՝ դրական ախտորոշմամբ

  • 15-06-2020 15:22:57   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Հունիսի 15-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Համավարակի օրվանից մինչ այժմ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
 
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Վերջիններիս հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը։
 
 
32 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Մարզում արձանագրվել է մահվան 11 դեպք։
 
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3002 նմուշառում: Մայիսի 12-ից հունիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1679 նմուշառում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play