Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, ապաքինվել ևս 295 մարդ


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 425 նոր դեպք, ապաքինվել ևս 295 մարդ

  • 16-06-2020 11:05:33   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հունիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, ապաքինվել է ևս 295 մարդ:
 
Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 մարդ։ 
 
Այսպիսով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 17489 է, առողջացածներինը՝ 6571, մահացածներինը՝ 293։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play