Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն է պոկվել


Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն է պոկվել

  • 18-06-2020 10:42:15   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 17-ին՝ ժամը 15:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան եւ Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետեւանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
 
Փրկարարնեը սահմանազատել են տարածքը, ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել սյուները եւ իրականացրել հերթապահություն մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։ 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play