Հաստատվել է կորոնավիրուսի 482 նոր դեպք. գրանցվել է 11 նոր մահ, 4-ը՝ այլ հիվանդությունից


Հաստատվել է կորոնավիրուսի 482 նոր դեպք. գրանցվել է 11 նոր մահ, 4-ը՝ այլ հիվանդությունից

  • 29-06-2020 11:10:21   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25.127 դեպք, որոնցից 13.297-ը՝ առողջացած, 433-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11.254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110.571 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play