Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել


Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակում է նվազել

  • 30-06-2020 17:04:52   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը նվազել է գրեթե 2,5 տոկոսով, իսկ 2020 թվականի 5 ամիսներին՝ 6,03 տոկոսով:
 
«2019 թվականին Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների ապրանքաշրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 171 400 000 դոլար: Այն նվազել է շուրջ 2,5 տոկոսով»,- այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել են Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից:
 
Հայաստան ուկրաինական արտահանումը կազմել է 145 300 000 դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 2,7 տոկոսով:
 
Ուկրաինա հայկական ներմուծումը կազմել է 26 100 000 դոլար: Նվազել է 3,8 տոկոսով:
 
Ուկրաինայի համար առեւտրի սալդոն դրական է՝ 145 300 000 դոլար:
 
2020 թվականի 5 ամիսներին Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 49 970 000 դոլար եւ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 3 210 000 դոլարով կամ 6,03 տոկոսով:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play